Մարդիկ ազատությունը տարբեր կերպ են ընկալու։ Ոմանց համար դա խոսքի ազատությունն է, ոմաց համար ֆիզիկական ազատությունն է օրինակ՝ ազատ տեղաշարժվելու հնրավորությունը, ոմանց համար էլ օրենքների բացակայությունը։ Ազատությունը ընդհանուր եթե բնութագրենք այսպիսի մի բան կստացվի ՝« Իմ ազատությունը սահմանափակվում է այնտեղ որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»։ Համաձայն եմ այս արտահայտությունն անում են երբ խոսում են իրավունքի մասին, բայց իրականում լիմել ազա նշանակում է այն, որ դու կարողանում ես առանց քո վրա որևէ ճնշման օգտվել քո իրավունքներից առաց խանգարելու, որմնացածնել օգտվեն իրենց իրավունքից։ Իրականու եթե հարցնեն մարդկանց արդյոք նրանք ազատ են կամ ազատ են արդյոք նրանք մտածում, նրանք միանգամից կպատասխանեն ՝Այո! Բայց իրականում անգամ մեր մտքերն են սահմանափակ, մեր մտածելակերպն է սահմանափակվում մեր դաստիարակությամբ, կրոնով ինչու ոչ նաև մշակույթի կողմից։ Քանի որ ամեն ժողովուրդ հնուց եկած ինչվոր սովորություններ ունի և ինչքան էլ ժամանակները փոխվեն մարդկանց մջածելակերպը այդքան էլ հեշտ չի փոխվի, այնպես, որ մեզ սահմանափակում են ոչ միայն երկրի կողմից սահմանաված օրենքները այլ նաև մեր մտածելակերպը։ Իսկ ինչ կասեմ ես իմ մասին։ Կասեմ այն, որ ես ինձ զգում եմ ազատ, երբ ես երջանիկ եմ, երբ հանգիստ եմ ու ոչ մի ճնշում ինձ վրա չեմ զգում դա կլինի, թե’ ծնողների, թե’ ուսուցիչների և թե’ այլոց կողմից։

Ազատությունն իմ պատկերացմամբ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *