Դուրս գրիր բոլոր բայերը և որոշիր՝ ինչ խոնարհման են պատկանում։

Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:

ե խոնարհում — լինել, նետել, խառնել, թռչել, հարվածել, դարձել, սովորել, նվիրել

 ա խոնարհում — գալ, դառնալ, թմփալ

Առաջադրանքներ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *