Հունվար ամիսը շատ լի էր տարբեր հետաքրքիր իրադարձություններով։ Մենք մանակցեցինք մի շարք նախագծերի։
Առաջինը կուզենամ խոսել Դիջիթեք 2022-ի մասին։ Այս նախագծի շրջանակներում մենք մասնակցեցինք մի շարք մասնագիտական սեմինարների։ Օրինակ՝ սովորեցինք արհեստական բանականության մասին շատ հետաքրքիր նյութեր։ Նաև մասնակցեցինք HTML և CSS դասընթացի։

Երկրորդ իրադարձությունը «Բնագիտական ստուգատեսն» էր։ Այս նախագծի շրջանակներում մենք պատրաստեցինք մուլտֆիլմ, որում խոսվում էր կլիմայի փոփոխության հիմախնդրի մասին։ Խորհուրդ կտամ բոլորիդ դիտել և տարածել այդ մուլտֆիլմը, քանի որ միայն մենք կարող ենք լուծել այդ խնդիրը, և փրկել մեր մոլորակը։

Երրորդ իրադարձությունը «Ձմեռային ազգագրական փառատոն» մասին է։ Մենք գրականության և հայոց լեզվի դասերի շրջանակներում ուսանել ենք հայ հին բարբառներից մեկը՝ Մշո բարբառը։ Նաև կատարել եմ մի շարք առաջադրանքներ, որոք տեղադրել եմ։

Չորրորդ իրադարձությունը դա ձմեռային ստուգատեսն էր։ Ձմեռային ստուգատեսը հնարավորություն տվեց այցելել Հայաստանի գեղեցիկ վայրեր և վայելել ձմռան իրական գեղեցկությունը։ Եվ իհարկե, կատարել ֆիզիկական աշխատանք, քանի էր հենց դրանում էր կայանում ստուգատեսի նպատակը։

Հունվար ամսվա ամփոփում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *